Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

14:37, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ապրիլի 25-ին հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զեկույցին հաջորդել է քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովների անդամ պատգամավորների մասնակցությամբ։ Ներկա էին պատգամավորներ Բունդեսթագի բոլոր խմբակցություններից: Քննարկումը վարում էր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ Նորբերտ Ալտենկամպը։

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը։


© 2009 ARMENPRESS.am